ՆորություններՀայ-Ռուսական համալսարանում կայացավ գիտելիքի օրվանը նվիրված ավանդական հանդիսավոր միջոցառումը

01.09.2018
Հայ-Ռուսական համալսարանում կայացավ գիտելիքի օրվանը նվիրված ավանդական հանդիսավոր միջոցառումը:
 
Այսօր Հայ-Ռուսական համալսարանը համալրած ավելի քան 400 առաջին կուրսեցիներին բարեմաղթանքներ հղեցին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՌՀ դասախոս, քաղաքագետ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՀՌՀ Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ՀՌՀ-ի գործունեության ապահովման դեպարտամենտի տնօրեն Գոհար Ղումաշյանը և այլք:
 
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ առաջին կուրսեցիների «Երազանքի սրվակ»-ի տեղադրման հանդիսավոր արարողությունը, որը նրանք կբացեն տասը տարի անց: