ՆորություններՀՌՀ և ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտն համագործակցության հուշագիր են ստորագրել

19.04.2019
Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀՌՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
 
Հուշագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը և ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրենի խորհրդական, Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանը:
 
Հուշագրի նպատակն է համագործակցության ակտիվացումը, որը միտված է լինելու երկկողմ գիտահետազոտական ծրագրերի իրագործմանը և հետագա զարգացմանը: