ՆորություններՀՌՀ-ի և Ֆրանշ-Կոմտե համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

07.05.2018
Հայ-Ռուսական համալսարանում այսօր հյուրընկալվել է Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի (Université Bourgogne Franche-Comté, UBFC) պատվիրակությունը՝ ԲՖԿՀ-ի նախագահ Նիկոլյա Շայենի գլխավորությամբ:
 
ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի ուղեկցությամբ համալսարանում շրջայց կատարելուց հետո Ֆրանշ-Կոմտե համալսարանի պատվիրակությունը հանդիպել է ուսանողների հետ և ներկայացրել ԲՖԿՀ-ի պատմությունն և մագիստրոսական ծրագրերը:
 
Հանդիպման ավարտից հետո ՀՌՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայ-Ռուսական համալսարանի և Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հուշագիրը ստորագրել են ՀՌՀ գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ԲՖԿՀ-ի նախագահ Նիկոլյա Շայեն:
 
Ստորագրված հուշագիրը ենթադրում է երկու համալսարանների միջև գիտական համագործակցության և կրթական շփումների զարգացում, ուսանողների համար ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացում և այլն:
 
Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանը Ֆրանսիայի խոշորագույն համալսարաններից է (շուրջ 60.000 ուսանող, 54 գիտական լաբորատորիա և 9.000 աշխատակից), որը ստեղծվել է Բուրգունդիայի և Ֆրանշ-Կոմտեի շրջանների յոթ համալսարանների և գիտակրթական կենտրոնների միավորումով: