ՆորություններՀՌՀ-ն և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը խորացնում են համագործակցությունը

31.08.2018
Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ամբիոնի հայագիտության ուղղության ղեկավար, հայագետ Պիտեր Քոուինը:
 
Այցելության ընթացքում նա հանդիպել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի, ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանի և ՀՌՀ-ի Միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Սվետլանա Մաշուրյանի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՌՀ-ի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) միջև համագործակցությունն ընդլայնելու հետ կապված հարցեր:
 
ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը ներկայացրել է Հայ-Ռուսական համալսարանի գործունեությունն և գիտակրթական ծրագրերը: Կողմերը նաև կարևորել են երկու համալսարաններում հայագիտական ուսումնասիրությունների հետագա խորացումը:
 
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսին Հայ-Ռուսական համալսարանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագիրը Լոս Անջելեսում ստորագրել են ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը և Կալիֆոռնիայի համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան Դեվիդ Շամբերգը: