ՆորություններՀՌՀ-ն միացել է ՀՀ-ում ստեղծված կլիմայական տեխնոլոգիաների ցանցին

30.05.2018
Մայիսի 30-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի և Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցիացիայի միջև Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ստորագրված Հուշագրի համաձայն՝ Հայ-Ռուսական համալսարանը միանում է Հայաստանում ստեղծված կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնին և ցանցին (ArmCTCN):
 
Հուշագիրը ստորագրել են Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանն և Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցացիայի խորհրդի նախագահ Միքայել Աբովյանը:
 
ArmCTCN կոնսորցիումը կլիմայական տեխնոլոգիաների հարթակ է, որը նպաստում է Հայաստանում ստեղծված ցածր ածխածնային և կլիմայի փոփոխությանը դիմակայող էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների արագացված փոխանցմանը` ներկայացնելով այն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաների փոխանցմանը դեպի Հայաստան: Ներգրավելով շահագրգիռ կողմերին՝ ArmCTCN կոնսորցիումը նրանց հնարավորություն է տալիս ինկուբացնել (ակսելերացնել կլիմայական տեխնոլոգիաները՝ հասանելի դարձնելով կապը միջազգային) ազգային հիմնադրամների և շահագրգիռ կողմերի միջև, իրականացնելով դրանց փոխանցումը «Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և ցանց»-ի (CTCN) միջոցով։
 
Հայաստանի տեխնոլոգիաների փոխանցման ասոցիացիան՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) տեխնիկական օժանդակությամբ, նախաձեռնել է Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և ցանցի ստեղծումը (ArmCTCN): ArmCTCN-ն իրենից ներկայացնում է գործընթացին մասնակցող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համագործակցության շրջանակ, որը բաղկացած է կոնսորցիումից և ցանցից և համագործակցում է կլիմայական տեխնոլոգիաների գլոբալ ցանցի ու կենտրոնի հետ (CTCN): Այն նպատակաուղղված է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման տեխնոլոգիաների խթանմանը, նախընտրելի տեխնոլոգիաների կարիքների բացահայտմանը, տեխնոլոգիական ճանապարհային քարտեզի մշակմանն ու իրականացմանը, գիտելիքի փոխանցմանն ու տեղական տեխնոլոգիաների ներդրմանն ու միջազգայնացմանը:

Ֆոտոռեպորտաժ >>