ՆորություններՄայա Բաղդասարովային Բարեկամության շքանշանով են պարգևատրել

23.07.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տան գեղարվեստական ղեկավար Մայա Բաղդասարովային Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին:
 
Այդ պարգևին նա արժանացել է «ժողովուրդների և ազգային մշակույթների սերտացման ու փոխադարձ հարստացման բեղմնավոր գործունեության համար»:
 
Շնորհավորում ենք, մաղթում առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: