ՆորություններՊրոֆեսոր Ալեքսեյ Գրոմիկոյի դասախոսությունը ՀՌՀ-ում

27.09.2019
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ լեգենդար արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի (1957-1985թթ.) թոռ, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Գրոմիկոյի դասախոսությունը:
 
Բանախոսը հանգամանալից անդրադարձավ ներկայումս աշխարհում տիրող քաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին:
 
Դասախոսության ավարտից հետո Ալեքսեյ Գրոմիկոն պատասխանեց ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի ուսանողների հարցերին:
 
Միջոցառումը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական ու վերլուծական հասարակական կազմակերպությունը՝ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի և Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքականության հետազոտությունների ասոցիացիայի հետ համատեղ: