ՆորություններՀայ-Ռուսական համալսարանը և Սփյուռքի նախարարությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր

16.07.2018
Հուլիսի 16-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ստորագրեցին հուշագիր: Հուշագրի ստորագրմանը մասնակցեցին նաև փոխնախարարներ Դավիթ Սարգսյանը, Արամայիս Գրիգորյանն ու  համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:
 
Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը Հայաստանի և սփյուռքի միջև կրթական և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ:
 
Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանը, «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում, անվճար հիմունքներով տրամադրելու է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, ապահովելու է դասընթացների համար նախատեսված պայմաններ:
 
«Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկնարկելու է օգոստոսի 10-ից: Ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն): Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ:
 
Կարդացեք ավելին՝ http://www.mindiaspora.am >>