ՆորություններՍվետլանա Մաշուրյանը ներկայացրեց «HARMONY» ծրագրի արդյունքները Եվրասիա միջազգային համալսարանում

18.04.2019
Ապրիլի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանում ներկայացվեցին Էրազմուս+ Կարողությունների զարգացման «HARMONY» ծրագրի հիմնական արդյունքները։ Մասնակիցների թվում էին Հայաստանյան բուհերի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներ:
 
Ծրագրի հիմնական նպատակները և արդյունքները ներկայացրեց Հայ-ռուսական համալսարանի Միջազգային համագործակցությունների բաժնի ղեկավար Սվետլանա Մաշուրյանը։ 
 
Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը և Հայ-ռուսական համալսարանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, 2015-2018 թթ. ընթացքում Եվրամիության հովանավորությամբ (Erasmus Plus) իրականացրել են «ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման HARMONY» ծրագիրը։