Նորություններ#Թելադրություն

19.03.2018
Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանն մարտի 18-ին տեղի է ունեցել առաջին համահայկական թելադրություն նախագիծը։ Մասնակիցների համար թելադրությունը կարդացել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
 
Նախագծի նպատակն է քարոզել մաքուր և գրագետ հայերենի գաղափարը, մարդկանց ուշադրությունը հրավիրել լեզվական գրագիտության խնդիրների վրա, ինչպես նաև ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար:
 
Ակցիան կայացել է Մոսկվայում (մարտի 17) և այսօր Երևանի չորս հարթակներում (ՀՌՀ, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևանի մշակույթի պետական քոլեջ, «Բյուրոկրատ» խանութ, LOFT ինքնազարգացման և հանգստի կենտրոն), ինչպես նաև Դիլիջանի համայնքային կենտրոնում և Շիրակի պետական համալսարանում։
 
Յուրաքանչյուր ոք ակցիային հաջորդող երկու շաբաթների ընթացքում կտեղեկանա իր գնահատականի մասին։ Գնահատականներն անհատապես կուղարկվեն բոլոր մասնակիցներին, գործընթացը կլինի անանուն։