ՀայտարարություններՀայ-Ռուսական համալսարանը հայտարարում է մրցույթ

21.05.2019
Հայ-Ռուսական համալսարանը /ՀՌՀ/
հայտարարում է մրցույթ
ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար
 
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն    
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / ֆիզմաթ գիտությունների դոկտոր / ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ / ֆիզմաթ գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ
  • մաթեմատիկական գիտությունների բնագավառում հիմնարար և կիրառական աշխատությունների առկայություն
  • միջազգային տարբեր գրանտային ծրագրերի մասնակցության փորձ
  • մագիստրոսական թեզերի և թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավարության փորձ:
 
Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն    

ԻՆԺԻՆԵՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / ֆիզմաթ գիտությունների դոկտոր / ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ / ֆիզմաթ գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ: 
 
Հեռահաղորդակցության բազային ամբիոն*         
Պաշտոն՝ամբիոնի վարիչ
Պահանջները՝
  • ֆիզմաթ կամ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / ֆիզմաթ կամ տեխնիկական գիտությունների դոկտոր / ֆիզմաթ կամ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ / ֆիզմաթ կամ տեխնիկական գիտությունների թեկնածու
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
* Հավակնորդի թեկնածությունը համաձայնեցվում է Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի հետ:
 
ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • գիտության դոկտորի կամ թեկնածուի աստիճանի առկայություն (մասնագիտություններ՝ կենսաքիմիա, մոլեկուլային և բջջային կենսաբանություն, գենետիկա, կենսատեխնոլոգիա, միկրոկենսաբանություն, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա)
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական և/կամ գիտագործնական աշխատանքի ստաժ
  • վերջին 5 տարում առնվազն 7 գիտական հոդվածերի առկայություն РИНЦ/Scopus/Web of Science համակարգերում ինդեքսագրված ամսագրերում
  • առնվազն 2 ուսումնական ձեռնարկների / դասագրքերի / գրքերի գլուխների հեղինակություն/համահեղինակություն
  • առնվազն 5 գիտական ծրագրերի մասնակցություն
  • դիպլոմային աշխատանքների և թեզերի (մագիստրոսական / թեկնածուական / դոկտորական)  գիտական ղեկավարության փորձ
  • օտար լեզուների տիրապետում:
 
Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության բազային ամբիոն*
Պաշտոն՝ամբիոնի վարիչ
Պահանջները՝
  • գիտության դոկտորի կամ թեկնածուի աստիճանի առկայություն (մասնագիտություններ՝ կենսաքիմիա, մոլեկուլային և բջջային կենսաբանույթուն, գենետիկա, կենսատեխնոլոգիա, միկրոկենսաբանություն, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա)
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական և/կամ գիտագործնական աշխատանքի ստաժ
  • վերջին 5 տարում առնվազն 7 գիտական հոդվածերի առկայություն РИНЦ/Scopus/Web of Science համակարգերում ինդեքսագրված ամսագրերում
  • առնվազն 2 խմբագրորեն մշակված ուսումնական ձեռնարկների / դասագրքերի / գրքերի գլուխների հեղինակություն/համահեղինակություն
  • առնվազն 5 գիտական ծրագրերի մասնակցություն
  • դիպլոմային աշխատանքների և թեզերի (մագիստրոսական / թեկնածուական / դոկտորական)  գիտական ղեկավարության փորձ
  • օտար լեզուների տիրապետում:
 
* Հավակնորդի թեկնածությունը համաձայնեցվում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ:
 
Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • գիտության դոկտորի կամ թեկնածուի աստիճանի առկայություն (մասնագիտություններ՝ քիմիա, դեղագործական քիմիա, դեղագործություն, դեղագիտություն)
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական և/կամ գիտագործնական աշխատանքի ստաժ
  • վերջին 5 տարում առնվազն 5 գիտական հոդվածերի առկայություն РИНЦ/Scopus/Web of Science համակարգերում ինդեքսագրված ամսագրերում
  • առնվազն 1 խմբագրորեն մշակված ուսումնական ձեռնարկի / դասագրքի / գրքի գլխի հեղինակություն/համահեղինակություն
  • առնվազն 3 գիտական ծրագրերի մասնակցություն
  • դիպլոմային աշխատանքների և թեզերի (մագիստրոսական / թեկնածուական / դոկտորական)  գիտական ղեկավարության փորձ
  • օտար լեզուների տիրապետում:
 
ՄԵԴԻԱՅԻ, ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Լրագրության ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • բանասիրական գիտությունների դոկտորի կամ թեկնածուի աստիճան
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ
  • առնվազն 5 տարվա գործնական կամ հետազոտական գործունեության փորձ մեդիաոլորտում:
 
Կրեատիվ ինդուստրիաների ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • գիտության դոկտորի կամ թեկնածուի աստիճանի առկայություն (հումանիտար գիտությունների ոլորտում), գիտական կոչումի առկայություն
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ
  • առնվազն 5 տարվա գործնական կամ հետազոտական գործունեության փորձ գովազդի և PR ոլորտում
 
Կինոյի և հեռուստատեսության ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • բարձրագույն կրթություն ռեժիսուրայի ոլորտում;
  • առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ;
  • առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ;
  • պատվավոր կոչումների, մասնագիտական պարգևների, մրցանակների և այլ ստեղծագործական ձեռքբերումների առկայություն, հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:   
 
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ   ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոն               
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր / տնտեսագիտության դոկտոր / տնտեսագիտության թեկնածու, դոցենտ / տնտեսագիտության թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ
  • РИНЦ/Scopus/Web of Science/Springer համակարգերում ինդեքսագրված ամսագրերում գիտական հոդվածերի առկայություն
  • կրթության կառավարման ոլորտում լրացուցիչ մասնագիտական կրթության առկայություն
  • վերջին 5 տարում վերապատրաստման/որակավորման բարձրացման ծրագրերի մասնակցություն (ըստ ամբիոնի պրոֆիլի)
  • մրցութային հիմունքներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերի մասնակցություն:
 
Տնտեսագիտության տեսության և անցումային տնտեսությունում խնդիրների ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր / տնտեսագիտության դոկտոր / տնտեսագիտության թեկնածու, դոցենտ / տնտեսագիտության թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ 
  • РИНЦ/Scopus/Web of Science/Springer համակարգերում ինդեքսագրված ամսագրերում գիտական հոդվածերի առկայություն
  • կրթության կառավարման ոլորտում լրացուցիչ մասնագիտական կրթության առկայություն
  • վերջին 5 տարում վերապատրաստման/որակավորման բարձրացման ծրագրերի մասնակցություն (ըստ ամբիոնի պրոֆիլի)
  • մրցութային հիմունքներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերի մասնակցություն:
 
Կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր / տնտեսագիտության դոկտոր / տնտեսագիտության թեկնածու, դոցենտ / տնտեսագիտության թեկնածու
  • առնվազն 15 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ 
  • պետական​/մունիցիպալ կառավարման մարմիններում և/կամ տնտեսության մասնավոր հատվածում ղեկավար պաշտոնում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ
  • РИНЦ/Scopus/Web of Science/Springer համակարգերում ինդեքսագրված ամսագրերում գիտական հոդվածերի առկայություն
  • մրցութային հիմունքներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերի մասնակցություն:
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոն         
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / իրավաբանական գիտությունների դոկտոր / իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ / իրավաբանական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն  
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/ իրավաբանական գիտությունների դոկտոր/ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ / իրավաբանական գիտությունների թեկնածու
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն          
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / իրավաբանական գիտությունների դոկտոր / իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ / իրավաբանական գիտությունների թեկնածու
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Քաղաքագիտության ամբիոն 
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • քաղաքական/պատմական/փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / քաղաքական/պատմական/փիլիսոփայական գիտությունների դոկտոր / քաղաքական/պատմական/փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ / քաղաքական/պատմական/փիլիսոփայական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն         
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / քաղաքական գիտությունների դոկտոր / քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ /  քաղաքական գիտությունների թեկնածու
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոն      
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / բանասիրական գիտությունների դոկտոր / բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ / բանասիրական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Հոգեբանության ամբիոն          
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / հոգեբանական գիտությունների դոկտոր / հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ / հոգեբանական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Փիլիսոփայության ամբիոն     
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / փիլիսոփայական գիտությունների դոկտոր / փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ / փիլիսոփայական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Հայոց լեզվի և գրականության ամբիոն      
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / բանասիրական գիտությունների դոկտոր / բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ / բանասիրական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն           
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / պատմական գիտությունների դոկտոր / պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ / պատմական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն     
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / բանասիրական գիտությունների դոկտոր / բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ / բանասիրական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոն           
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր / բանասիրական գիտությունների դոկտոր / բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ / բանասիրական գիտությունների թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
 
Համահամալսարանական ամբիոն 
 
Ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
  • մանկավարժական գիտությունների դոկտոր կամ թեկնածու
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ
  • առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ
  • սպորտի վարպետի կոչում:
 
Հավակնորդներին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • դիմում ՀՌՀ ռեկտորի անունով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ 1 հատ լուսանկարով (3х4),
  • ինքնակենսագրություն կամ CV,
  • բարձրագույն կրթությունը, գիտական աստիճանը, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից՝ հաստատած կադրերի բաժնի ղեկավարի կողմից,
  • գիտական աշխատությունների ցուցակը,
  • անձնագրի պատճեն,
  • մրցույթի պահանջներին համապատասխան այլ փաստաթղթեր,
  • ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսները:
 
Բացի վերոնշյալ չափանիշներին համապատասխանության, հաշվի կառնվեն հետևյալ ցուցանիշները` գիտական ակտիվություն, գիտական համագործակցության փորձը, առաջատար գիտակրթական կենտրոնների հետ կապերի առկայությունը, կրթական ծառայությունների ոլորտի և շուկայի իրավիճակի, ժամանակակից համալսարանական կրթության զարգացման միտումների տիրապետումը: 
 
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 60 տարեկան (ներառյալ) քաղաքացիներ:
Մրցույթում հաղթած թեկնածուների հետ համալսարանի հայեցողությամբ կարող են կնքվել աշխատանքային պայմանագրեր՝ մինչև հինգ տարի ժամկետով, առաջին երեք տարին լրանալուց հետո դրանց պայմանների վերանայման և/կամ պայմանագրի՝ կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ լուծարման դրույթով
 
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 20-ը ներառյալ հետևյալ հասցեով՝
Երևան, Հովսեփ Էմինի փ. 123 /N3 և N49 երթուղային տաքսիներ/, Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ:
Տեղեկությունների համար զանգահարել (010) 26-07-45 հեռախոսահամարով:

Փաստաթղթերն ընդունվում են նաև Էլեկտրոնային՝ academic.secretary@rau.am.

РУС >>