Մեր մասինԿարյերայի կենտրոն

Բարի գալուստ ՀՌՀ կարիերայի կենտրոնի կայքէջ:

Դուք աշխատա՞նք եք փնտրում: Ուրեմն այցելե´ք ՀՌՀ կարիերայի կենտրոնի կայք կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ: Մենք տրամադրում ենք տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, օգնում ենք ուսանողներին և շրջանավարտներին կազմակերպելու իրենց հաջող կարիերան, նպաստում նրանց մասնագիտական աճին և հետագա զարգացմանը: Մենք առաջարկում ենք նաև աշխատատեղեր և վերապատրաստման հնարավորություն գործընկեր կազմակերպություններին, ինչը կխթանի հայկական կամ միջազգային առաջատար ընկերություններում աշխատել հավակնողների կարիերայի աճին:
Կարիերայի կենտրոնը միջնորդի դեր է կատարում գործատուի և մասնագետի միջև և նրանց օգնում է սեղմ ժամկետներում կապ հաստատելու միմյանց հետ: Կարիերայի կենտրոնն առաջարկում է նաև մի շարք ծառայություններ, որոնք արագացնում են գործատուների` երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելու գործընթացը:

Կարիերայի կենտրոնի կայքի կառուցվածքի համառոտ նկարագիրը

Աշխատատեղեր և ռեզյումեներ բաժնում ներկայացված է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով մենք զբաղվում ենք: Այստեղ նաև նշված է Ձեզ հետաքրքրող ոլորտում առկա առաջարկությունների քանակը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ` ՀՌՀ կարիերայի կենտրոն :
Մեր կայքն առաջարկում է ռեսուրսների հարուստ արխիվ թե´ ուսանողների և շրջանավարտների, թե´ համապատասխան կադրեր փնտրող գործատուների համար: Ռեսուրսներ բաժինը ներառում է խորհուրդներ այն մասին, թե ինչպես ճիշտ կազմել ինքնակենսագրություն, արդյունավետ կերպով վարել գործնական բանակցություններ և հաջողությամբ անցնել աշխատանքի ընդունման հարցազրույցը: Այստեղ Դուք կգտնեք բազմաթիվ օգտակար տեղեկություններ և հղումներ հաջող կարիերա ստեղծելու մասին:
Գրանցում բաժինը Ձեզ հնարավորություն է տալիս օնլայն կարգով գրանցվելու ՀՌՀ կարիերայի կենտրոնի կայքում և մուտք գործելու մեր սերվեր: Դուք ավտոմատ կերպով կհաշվառվեք ՀՌՀ կարիերայի կենտրոնի տվյալների բազայում. դրա շնորհիվ Ձեր էլեկտրոնային փոստի միջոցով Դուք կտեղեկանաք նոր առաջարկներին ու նորություններին:
Ծրագրեր և դրամաշնորհներ բաժնում առաջարկվում է ամենտարբեր կրթական (դրամաշնորհային) ծրագրերի բավականին լայն շրջանակ, որի շնորհիվ Դուք կարող եք ուսումը շարունակել արտասահմանում, վերապատրաստումն ու որակավորումն անցնել աշխարհի առաջատար բուհերում: Այստեղ կարող եք ծանոթանալ նաև մի շարք կարճաժամկետ ծրագրերի`Ձեզ հետաքրքրող բնագավառի համաժողովների և գիտաժողովների, դասընթացների և սեմինարների:
Մենք պարբերաբար թարմացնում ենք կայքում տեղադրվող տեղեկատվությունը, որպեսզի այն հասանելի լինի և´ գործատուներին, և´ աշխատանք փնտրող երիտասարդ մասնագետներին: Մշտապես ավելացվում են աշխատաշուկային առնչվող ինքնակենսագրություններն ու աշխատատեղերի վերաբերյալ հայտերը, անհրաժեշտ տվյալներն ու պաշարները:

ՀՌՀ կարիերայի կենտրոնի կողմից ուսանողներին և շրջանավարտներին առաջարկվող ծառայություններ.

• առաջատար ընկերություններում աշխատատեղեր և վերապատրաստում ինչպես ցածր դիրքի (ենթադրում է կարիերայի հետագա աճ), այնպես էլ միջին և բարձր պաշտոնների համար (աշխատանքային փորձի դեպքում),
• տեղեկություններ տարաբնույթ կրթական (դրամաշնորհային) ծրագրերի մասին,
• մասնակցություն կարիերային և կրթությանը վերաբերող ցուցահանդեսներին,
• ընկերությունների շնորհանդեսներ, բիզնես խաղեր, «case-studies» և այլն,
• հաջող կարիերա ստեղծելու մասին տեղեկատվական և կրթական միջոցառումներ,
• անձի մասնագիտական և անհատական աճի հարցերով խորհրդատվություն,
• կարիերայի և զբաղվածության հարցերի վերաբերյալ անվճար մասնագիտական գրականություն,
• արդի կադրային շուկայի վերաբերյալ օգտակար տեղեկություններ,
• արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի կազմակերպում:

ՀՌՀ կարիերայի կենտրոնի կողմից գործատուներին առաջարկվող ծառայություններ.
• ուսանողներին և շրջանավարտներին ցածր, միջին և բարձր պաշտոնների համար առաջարկվող թափուր աշխատատեղերի և վերապատրաստման ու երիտասարդ մասնագետների հավաքագրման մասին տեղեկություններ զետեղելու հնարավորություն,
• օնլայն գրանցումից հետո ավտոմատ կերպով հաշվառում ՀՌՀ կարիերայի կենտրոնի տվյալների բազայում,
• ՀՌՀ կարիերայի կենտրոնի տվյալների բազայի միջոցով թեկնածուների որոնում թափուր աշխատատեղերի համար,
• Ձեր ընկերությունն ուսանողներին ներկայացնելու հնարավորություն,
• մասնակցություն կարիերային և զբաղվածությանն առնչվող ցուցահանդեսներին,
• կարիերայի կազմակերպման հարցերին վերաբերող դասախոսություններով և սեմինարներով հանդես գալու հնարավորություն,
• տեղեկատվական աջակցություն և միջոցառումների կազմակերպում ՀՌՀ շրջանակներում:

Մենք միշտ ուրախ ենք Ձեզ օգնելու` ճիշտ որոշում ընդունել Ձեր մասնագիտական գործունեության ոլորտում:
Հուսով ենք, որ ՀՌՀ կարիերայի կենտրոնի հետ Ձեր շփումը կնպաստի զբաղվածության և աշխատանքի տեղավորման խնդիրների լուծմանը:


ԿԱՊ

ՀՌՀ կարիերայի կենտրոն
Ղեկավար`Գագիկ Սուխուդյան
Համակարգող` Աննա Մանթառլյան
Հասցե` 375051 ՀՀ, Երևան, Հ. Էմինի փողոց 123
Հեռախոս`(+37410) 21 14 64
Էլ. փոստ` mаntarlyan@mail.ru