Մեր մասինՄեդիա

"Թերթ.ՀՌՀ"-ն Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի էլեկտրոնային պարբերական տեղեկատվական պարբերական հրատարակություն է: Լույս է տեսնում 2006 թվականից: Պարբերականի հասցեն է www.gazeta.rau.am: Մշտական սյունակներն են` Նորություններ, Ռեկտորի սյունակ, Համարի դեմք, ՀՌՀ շրջանավարտներ, Ուսանողական կյանք, Մեր հարցազրույցները, Կինոյի մասին, Արդյոք գիտե՞ք, Ստեղծագործական էջ, Ժպիտ:

Նորությունների սյունակը մշտապես նորացվում է` համալսարանում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ, մնացած սյունակները և համարն ամբողջությամբ նորացվում են 10 օրը մեկ:

«Թերթ.ՀՌՀ»-ն հետևում է համալսարանում տեղի ունեցող իրադարձություններին և արտացոլում է դրանք իր էջերում: Թերթում տրագրվում են համալսարանի ուսանողների նյութերը:

Թերթի կայքէջում ընթերցողները կարող են մասնակցել հարցումներին և քննարկումներին, զետեղել հոդվածների վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և իրենց կարծիքը հայտնել Բողոքների և առաջարկների գրքում:

 

Արդեն շուրջ երեք տարի է "ՀՌՀ Ռադիո"-ն պարբերաբար եթեր է հեռարձակվում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ներքին ռադիոցանցով յուրաքանչյուր ուսումնական օր:
  • "ՀՌՀ Ռադիո"-ն լուսաբանում է համալսարանական կյանքը` իրադարձությունները, նորությունները, խնդիրները, տեղեկացնում սպասվող միջոցառումների մասին:
  • "ՀՌՀ Ռադիո"-ում կազմակերպվում է Լրագրության ֆակուլտետի ուսանողների պրակտիկան:
  • "ՀՌՀ Ռադիո"-ի եթերում դուք կարող եք ունկնդրել արդեն մշտական գործող լուրերի թողարկումը, ինչպես նաև սիրված և սպասված մի շարք ռադիոհաղորդումներ:

 

"Գազետա ՌԱՈՒ"-ն ուսանողական-երիտասարդական թերթ է, որը արծարծում է ինչպես ներբուհամալսարանական ակտիվ կյանքը, այնպես էլ երիտասարդական թարմ հայացքով անդրադառնում է արտահամալսարանական կյանքի բոլոր բնագավառներին:
"Գազետա ՌԱՈՒ"-ն հնարավորություն է տալիս ուսանողվներին դուրս գալ նեղ ուսանողական թերթերի ֆորմատից և իրփնց առաջին քայլերը անել պրեֆսսիոնալ ժուռնալիստիկայում`նեկայացնելով ընթերցողների լայն շարքերի ուշադրությունը: