Մեր մասինՈւսխորհուրդ

ՀՌՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կազմակերպության անվանումն արդեն ենթադրում է, որ ուսխորհուրդը պետք է միավորի բոլոր ուսանողներին առանց բացառության: ՀՌՀ ուսանողական միությունը կամավոր հիմունքներով միավորում է համալսարանի ուսանողներին և մագիստրոսներին, ցանկացած ուսանող կարող է դառնալ ուսխորհրդի անդամ: Անգամ եթե ՀՌՀ ուսանողը գրանցված չի որպես ուսանողական միության անդամ, նա իրավունք ունի դիմել Ուսխորհուրդ որևէ խնդրով կամ հարցով: Կազմակերպությունը սեփական ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր ուսանողների նախաձեռնող, ինքնուրույն, պատասխանատու, համատեղ` ցանկացած խնդրի` տոնակատարությունների կազմակերպումից մինչև համակուրսեցիներից որևէ մեկին խրախուսանքի կամ պատժի ենթարկելու մասին որոշում կայացնելը, լուծմանն ուղղված գործունեություն է:

Ուսանողական միությունը գործում է ՀՌՀ-ում արդեն մի քանի տարի: Այդ ժամանակահատվածում կազմակերպությունը գլխավորել են մի քանի նախագահներ` ուսմիության շարքերն առաին կուրսի ուսանողներով համալրող խոհեմ Տիգրան Պարսամյանը, եղբայրաբար օգնության հասնելու միշտ պատրաստ Էդուարդ Պարսամյանը, որի ջանքերի շնորհիվ ուսմիությունը "հանգրվանեց" առանձին սենյակում, իսկ կազմակերպության ներսում ստեղծվեցին առանձին կոմիտեներ, ժպտերես Հռիփսիմե Մարգարյանը` ՀՌՀ-ում ավանդական դարձած մի շարք միոցառումների նախաձեռնողը, միջոցառումներին ուսանողների մասնակցությունն ապահովող և հենց այնտեղ ներկա-բացակա անցկացնող Դավիթ Կռոյանը և, վերջապես, բարեհոգի Ավտանդիլ Ավետիսյանը, որը ջանում է եռանդուն կերպով պաշտպանել ուսանողների իրավունքները: Հիշյալ անձանցից յուրաքանչյուրն ուսմիությունն իր մի մասնիկով է հարստացրել:

Խոսելով Ուսանողական միության առջև դրված նպատակների մասին` կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանը հատուկ ուշադրություն է դարձնում երկու հիմնական խնդրի վրա.

  • ուսանողի ինքնակատարելագործման, որի նպատակն է նախապատրաստումն ապագա գործունեությանն ըստ մասնագիտության, ինչը ենթադրում է ակտիվ դիրքորոշում կյանքում, պետական և հասարակական գործերը կառավարելու ունակություններ, որոշումներ ընդունելու և դրանց համար պատասխանատվություն կրելու ընդունակություն,
  • ինքնուրույն աշխատանքի, երկխոսություն վարելու և անձը կառավարելու արդյունավետ ձևերի փնտրման և կազմակերպման:

Շատ ուսանողներ Ուսմիությունը նույնացնում են նախևառաջ կազմակերպված միջոցառումների հետ: Այսպես` այս ուսումնական տարում Ուսմիությունը կազմակերպել է ամենատարբեր տոներին (Գիտելիքների օրվանից մինչև Մայրության և գեղեցկության օրը) նվիրված մի շարք համերգներ, Jazz is Life - Life is Jazz համերգը, Ուսմիության նախաձեռնությամբ ՀՌՀ-ում անցկացվեցին ֆլորիստիկայի մրցույթը և Տաղանդների մրցույթը, կազմակերպվեց Ուսանողական ՔԿԱԳ-ը [ԶԱԳՍ]: Ընթացիկ տարվա ընթացքում ստեղծվեց ՀՌՀ ճանապարհորդների ակումբը և կազմակերպվեցին Երևան-Սևան-Դիլիջան-Գոշավանք-Երևան, Հախպատ-Սանահին, դեպի Տաթև էքսկուրսիաները, Գյումրի քաղաքի և Բյուրականի աստղադիտարանի այցելություննները: Կազմակերպվել են նաև ուսանողական գիտաժողովներ, մրցումներ և բոլորովին վերջերս` ՈւՀԱ [ԿՎՄ]: Այս ուսումնական տարին նշանավորվեց նաև ՀՌՀ կայքէջի ՀՌՀ ուսմիության բաժնում հատուկ համալսարանի ուսանողների համար ծանոթությունների և շփման նպատակով նախատեսված Համակուրսեցիներ ենթաբաժնի բացումով: