ՆորություններՓոքր Անցումային Տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին

14.09.2017
Սեպտեմբերի 14-ին Հայ-Ռուսական համալսարանում մեկնարկեց Փոքր Անցումային Տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին "Գլոբալ մարտահրավերներին՝ ռազմավարական քաղաքականության լուծումներ" խորագրով համաժողով (Հայաստանյան նստաշրջան):
 
Նստաշրջանի ընթացքին կարող եք հետևել ՈԻՂԻՂ ՄԻԱՑՈՒՄՈՎ ԱՌՑԱՆՑ. 
 

Միջոցառումը բացեց ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը: Հնչեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը: 

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՌՀ 20-ամյա Հոբելյանի կապակցությամբ պարգևատրեց համալսարանի աշխատակիցներին. ՀՀ Վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ Արզիկ Սուվարյանը, ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Հայկ Սարգսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Էմմա Եղիազարյանը: 

Միջոցառման կազմակերպիչ է հանդիսանում Թել-Ավիվի համալսարանի Բ.Մինցի անվան Ինստիտուտը Հայ-Ռուսական համալսարանի հետ համատեղ: Երևանյան նստաշրջանը կանցկացվի Հայ-Ռուսական համալսարանի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
 
 
ԾՐԱԳԻՐ

10.00
Նստաշրջանի բացում Հայ-Ռուսական համալսարանում
Հայաստանի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Սերժ Սարգսյանի Ողջույնի Ուղերձը
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի Խոսքը

10.15-11.00
"Նորանկախ պետության հիմնադրումը որպես Խորհրդային Միության փլուզման մարտահրավերին պատասխան. Սկզբունքները և Արժեքները" "Building of a new independent state as a response to the crush of the USSR: Principles and Values" (պրոֆ. Արմեն Դարբինյան, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ Նախկին Վարչապետ (1998-1999))

11.45-12.30
"Տնտեսական մոդելի փոփոխում: Հայաստանյան ռեֆորմների էությունը. Ազատական մոտեցում"  "Transformation of the economic model: Essence of Armenian reforms - Liberal approach" (պրոֆ. Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին Վարչապետ (1993-1996))

14.00-14.30
"Տարածաշրջանային մարտահրավերներ. գոյատևումից դեպի զարգացում" "Regional challenges: from survival to development" (ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան)

15.00-15.20
"Համընդհանուր զարգացման մարտահրավերները. նոր տնտեսական մոդելի անհրաժեշտությունը" "Challenges of Global development: a need for a new economic model" (պրոֆ. Էդվարդ Սանդոյան, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար (1998-1999))

15.30-16.00
"Հայաստան-2030. Համապարփակ տեսլական" "Armenia-2030: a comprehensive vision" (Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյան)

16.00-16.30
Ամփոփում (Չեխիայի Հանրապետության Նախկին Նախագահ Ն.Գ. Վացլավ Կլաուս)