Դիմել
ՀՌՀ Բիզնես-դպրոց
 ՀՌՀ նորություններ


20.02.2012
ՀՌՀ ուսանողները վերապատրաստում անցան Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտում
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ՀՌՀ բժշկակենսաբանական ֆակուլտետի ուսանողներ Վալենտինա Բալասանյանը և Իլյիչ Մնոյանը հունվարի 15-ից փետրվարի 7-ը հրավիրվել էին Վարշավա` Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի էվոլյուցիայի թանգարան և կենդանաբանության ինստիտուտ` ստանալու ԴՆԹ հետազոտողի որակավորում և կատարելու դիպլոմային աշխատանքներ:
մանրամասն...

15.02.2012
ՀՌՀ-ը դարձավ Եվրոպական ուսանողական ֆորումի (AEGEE) գործընկեր
Փետրվարի 13-ին ՀՌՀ-ը դարձավ Եվրոպական ուսանողական ֆորումի (AEGEE) համալսարան-գործընկեր: AEGEE-ն հիմնադրվել է 1985 թվականին Փարիզում և խոշորագույն ուսանողական կազմակերպություններից մեկն է Եվրոպայում:
մանրամասն...

14.02.2012
Երրորդ տարին անընդմեջ ՀՌՀ իրավաբանները հաղթում են Ֆ. Ջեսափի անվան մրցույթի ազգային փուլում
Արդեն երրորդ անգամ ՀՌՀ իրավաբանների թիմը հաղթեց Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթի ազգային փուլում, որը տեղի ունեցավ փետրվարի 12-13-ը Երևանում: Այս տարի ՀՌՀ թիմի կազմում մրցույթին մասնակցում էին իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտներ Ջոն Հայրապետյանը, Սյուզաննա Շամախյանը, Հայկ Մալխասյանը, Արամ Արամյանը և IV կուրսի ուսանող Արեգ Մալխասյանը: ՀՌՀ թիմը` որպես ազգային առաջնության հաղթող, իրավունք ստացավ մասնակցելու Ֆիլիպ Ջեսափի անվան մրցույթի աշխարհի առաջնության միջազգային մրցափուլին, որը տեղի կունենա այս տարվա գարնանը ԱՄՆ-ում` Վաշինգտոնում:
մանրամասն...

06.02.2012
ՀՌՀ-ը դարձավ Կառավարման զարգացման միջազգային ասոցիացիայի (CEEMAN) անդամ
Դեկտեմբերին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը դարձավ Կառավարման զարգացման միջազգային ասոցիացիայի (CEEMAN) անդամ: Ներկայում CEEMAN-ն իր կազմում ունի ավելի քան 200 անդամ (կազմակերպություններ և անձինք) Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկայի շուրջ 50 երկրներից:
մանրամասն...

29.12.2011
ՀՌՀ ռեկտորի ամանորյա շնորհավորանքը
Ամանորի նախաշեմին ես սովորաբար մի հետադարձ հայացք եմ նետում անցնող տարվան և արձանագրում միանգամայն հաճելի երկու փաստ. մենք ողջ ենք, առողջ և միևնույն ժամանակ ունենք կուտակած որոշակի փորձ, հաջողություններ ու ձախողումներ: Այս ամենը մեր կյանքն է իր հարուստ ներկապնակով, որից շատ դժվար է դուրս նետել որևէ մասնիկ: Կյանքը գեղեցիկ է նախևառաջ հենց իր բազմակողմանիությամբ: Եվ թող տա Աստված մեզ իմաստություն` ճանաչելու բոլոր այդ կողմերը և առնվազն փորձելու գտնել դրանցում այն, ինչը կարող է հիմք դառնալ սեփական երջանկությունը կերտելու համար:
մանրամասն...


 

Պատկերասրահ

Համալսարանական անցուդարձ