АнонсDevfest 2019 Armenia

 
Հայաստանում Devfest տեխնոլոգիական կոնֆերանսները կազմակերպվում են GDG (Google Developer Group) Yerevan համայնքի կողմից։ Միջոցառումը տեղի կունենա արդեն 8-րդ տարին անընդմեջ՝ 2019թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-17:00, Հայ-Ռուսական Համալսարանի Մշակույթի տանը։ Գրանցման համար այցելեք՝ http://bit.ly/DevfestArmenia2019.
 
Իր բովանդակությամբ այս տարվա կոնֆերանսը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Angular JS, որոնման համակարգեր, Fintech, Accelerated Mobile Pages (AMP), Machine Learning, Google Cloud Platform, Android, Flutter, Dart, Firebase, Kotlin, Mobile Photography, ինչպես նաև թեմաներ՝ կապված տեխնոլոգիական բիզնեսների առաջխաղացման, ներդրումների ներգրավման և նախագծերի կառավարման հետ։
 
Միջոցառումը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողների, վեբ, մոբայլ և թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ուսանողների համար։ Միջոցառման մասնակցությունն անվճար է բոլորի համար։
 
Devfest կոնֆերանսների գլխավոր հովանավորն է Google ընկերությունը։ 2019-ի միջոցառման գլխավոր գործընկերն է Rockbite Games ընկերությունը:

Միջոցառմանն աջակցում է Հայ-Ռուսական Համալսարանը։
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью