Анонс«Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոց

Մայիսի 16-18 Ծաղկաձորում  կկայանա «Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոցը:
 
Դպրոցի նպատակն է  նպաստել տաղանդավոր երիտասարդ  գիտնականնների,  հետազոտողների և ուսանողների միավորմանը, աջակցել երիտասարդության  նորարարական  գործունեության  մակարդակի և  մասնագիտական իրազեկության բարձրացմանը,  նրանց մոտ մտավոր գործունեության արդյունքների հիման վրա բիզնես գաղափարների  ձևավորման, նորարարական նախագծման և տեխնոլոգիաների փոխանցման հմտությունների մշակմանը:
 
Դպրոցի դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ բիզնես առաջարկների կազմման տեխնիկային, զարգացնել բիզնես նախագծերի արդյունավետ պլանավորման և կառավարման կարողություններ, ինչպես նաև տիրապետել մտավոր սեփականության օբյեկտների պահպանման ու կառավարման  հիմնային գիտելիքներին:
 
Դպրոցի ծրագրով երիտասարդ մասնակիցների համար նախատեսված են դասախոսություններ, վարպետության դասեր (master class) և բիզնես խաղեր, որոնք կվարեն նորարարական մենեջմենթի, նախագծերի կառավարման և մտավոր սեփականության իրավունքների պահպանման ոլորտների  հրավիրված առաջատար մասնագետներ և փորձագետներ:

Դպրոցին մասնակցության համար կարող են դիմել մինչև 30 տարեկան երիտասարդ ուսանողներ, գիտնականներ, ասպիրատներ, գիտական աշխատողներ, սկսնակ ձեռներեցներ, ինչպես նաև նորարարական  ձեռներեցությամբ և մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացմամբ հետաքրքրված այլ անձիք:

Դպրոցին մասնակցելու  համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 29-ը ներառյալ լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը  հետևյալ հղումով` http://bit.ly/2Ue00RP.

Դպրոցի մասնակցության վճարը կազմում է` 15 ԱՄՆ դոլար կամ ՀՀ դրամին համարժեք գումար` հաշվարկված  ընթացիկ փոխարժեքով: Դպրոցի անցկացման օրերին փոխադրման, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչը:
 
Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկայանա մրցութային հիմունքներով: Հավանության արժանացած հայտատուները մինչև սույն թվականի մայիսի 6-ը կստանան “Նորարարությունների կառավարում” V միջազգային երիտասարդական գիտական դպրոցին մասնակցելու էլեկտրոնային նամակ-հրավերը և մասնակցության վճարի կատարման կարգը: Հրավերը ստանալու օրվան հաջորդող  3 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է  հաստատել  մասնակցության մտադրությունը Դպրոցի innov.youth.school@gmail.com  էլեկտրոնային  հասցեին ուղարկելով տեղեկատվական նամակ  և կատարել մասնակցության վճարում:
 
“Նորարարությունների կառավարում” V միջազգային երիտասարդական գիտական դպրոցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը  կարելի է ծանոթանալ միջոցառման ֆեյսբուքյան էջից` https//www.facebook.com/SchoolOfAYoungInnovator/  և Դպրոցի պաշտոնական կայքից հետևյալ հասցեով`https://yisango.wixsite.com/younginnov-arm/:  

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Газета.РАУ
, /gazeta/uploads/block/3512_anons.jpg
Лусине Сарибегян: “Нет безвыходных ситуаций, случайных встреч и потерянного времени…”
1412/18
Не первый год спикеры во время тех или иных профессиональных тренингов или семинаров подчеркивают: задумываться о трудоустройстве нужно практически с первых курсов. Потому роль центров карьеры при университетах нельзя недооценивать. Лусине Сарибегян руководит Центром карьеры РАУ не так давно, однако с ее подачи в университете проходят ярмарки вакансий, встречи с представителями HR-департаментов крупных компаний и т.д.
Подробнее
, /gazeta/uploads/block/3453_anons.jpg
Can do!
1004/18
В искусстве нет границ. Нет канонов и запретов. Есть только желание и стремление. Именно это уже четверть века доказывают артисты известного инклюзивного танцевального коллектива Candoco Dance Company. А началось с того, что хореограф и танцор Селест Дандекер в девяностых, оказавшись в инвалидной коляске, осознал, насколько сложно приходится людям с ограниченными физическими возможностями и желанием танцевать.
Подробнее
АНОНСЫ
СОБЫТИЯ
Интервью